1310 դիտում
18:33 17-12-2015
«Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողներին հավաստագրեր շնորհվեցին
15 ուսանողներ համալրեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ուսանող-փորձագետների բազան: ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած հերթական դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողներին հավաստագրեր շնորհվեցին:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ուսանողների մասնակցությունը կրթության որակի ապահովման գործընթացներին: Անդրադարձ կատարվեց նաև բուհերում ուսման կազմակերպման և ուսանողակենտրոն կրթության առանձնահատկություններին, աշխատաշուկայի պահանջներին:
Հավաստագրեր ստացած ուսանողները կարևորեցին մասնակցությունը դասընթացին` նշելով, որ ձեռք բերված գիտելիքներն օգտագործելու են նաև իրենց բուհում:
Բուհերում հավատարմագրում իրականացնող փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող է լինում: ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծն էլ պարբերաբար դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար` ապահովելով բանիմաց ուսանող-փորձագետների մասնակցությունը հավատարմագրման գործընթացներին:
Նմանատիպ նյութեր
955 դիտում
14:11 11-12-2018
Հումանիտար ականզերծման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ԱԻՆ աշխատակիցները ստացել են հավաստագրեր
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը