211652_close_icon
views-count12247 դիտում article-date 10:17 01-11-2023

Վանաձորում թալանել են տեղի հայտնի նոտարի օգնականի փեսայի տունը. տարել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար, ահազանգել է նոտարի օգնականը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Հայաստան Ն․- և հայտնել, որ Գայի փողոցի 13 հասցեում գտնվող իր փեսայի բնակարանի ավտոտնակից մուտք գործելու եղանակով անհայտ անձինք մտել են տուն, տակն ու վրա արել ողջ գույքը և այնտեղից կատարել գողութուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ահազանգողը հայտնել է, որ ննջասենյակի պատուհանի փեղկը, որը եղել է եվրոպատուհան, բացել են, մտել տուն, գողացել ոսկյա զարդեր և գումար:

Դեպքի փաստով Ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որրտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Հայաստան Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Վանաձորի նոտարական գրասենյակում որպես նոտարի օգնական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ գողությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, նոտարի օգնականին պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս:

Նմանատիպ նյութեր