211652_close_icon
views-count856 դիտում article-date 10:46 30-10-2023

Անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ տարածքը 29 800 քառ․ կմ լինելու մասին» իմ հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողումների, ըստ էության, անկյունաքար։

Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ:

«Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ, և այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը․ հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր