49640 դիտում
00:27 28-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. ավտոքարշակին բարձված տրակտորով բախվել են գազատար խողովակներին. սկսվել է գազի ուժեղ արտահոսք. ձայնը լսելի է մի քանի հարյուր մետրից, ժամանել են փրկարարները, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավտոքարշակը Վ. Փափազյան Սահյան փողոցների խաչմերուկում բախվել է փողոցով անցնող գազատար խողովակին, ինչից խողովակը վնասվել է և սկսվել է գազի ուժեղ արտահոսք:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները:
Գազախողովակները վնասվել են և սկսվել է ուժեղ գազի արտահոսք: Ձայնը լսելի է անգամ մի քանի հարյուր մետրից:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանը, Գրիգոր Սարգսյանը, կրտսեր պարեկներ Արամ Տոնոյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը և սահմանազատել են տարածքը որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն, անցորդները չհավաքվեն և «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները կարողանան աշխատել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+