211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:20 26-10-2023

Իսրայելը պատրաստվում է Գազայում ցամաքային գործողության, սակայն չի հայտարարի՝ երբ և ինչպես. Նեթանյահու

Իսրայելի բանակի՝ Գազայի հատված ցամաքային ներխուժման մեկնարկի ակնհայտ շարունակական ձգձգումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված ուղերձում պնդել է, որ ցամաքային ներխուժումը սպասվում է:

Նեթանյահուն ասել է, որ իրենց «գոյության համար պայքարի գագաթնակետին են»։ Նա շեշտել է, որ կա երկու նպատակ՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և վերադարձնել պատանդներին, գրում է timesofisrael.com-ը: 

Իսրայելի վարչապետի խոսքով՝ երկիր պատրաստվում է ցամաքային գործողության, սակայն չի հայտարարի՝ երբ և ինչպես:

Նեթանյահուն հավելել է, որ միաձայն որոշում է կայացվել ցամաքային ներխուժման ժամկետների վերաբերյալ։

Նա Գազայի բնակիչներին կոչ է արել անկլավի հյուսիսային մասին հարավ տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Wall Street Journal-ը, վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա իր հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել տարածաշրջան։

«Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին առ այն, որ Գազայի հատվածում սպասվող ցամաքային ներխուժումից առաջ նրանք տեղափոխեն իրենց հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար»,- ասվում է հոդվածում:

Սպասվում է, որ ԱՄՆ-ն կարող է համակարգերը փոխանցել արդեն այս շաբաթվա վերջին։
Պարբերականը, սակայն, նշում է, որ Իսրայելը նաև ջանքեր է գործադրում անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու իր ցամաքային գործողությունների պլանավորման մեջ:
«Սակայն ամերիկացի զինվորականներին սպառնացող վտանգը առաջնային մտահոգություն է», - ասվում է նյութում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Նմանատիպ նյութեր