211652_close_icon
views-count805 դիտում article-date 09:10 23-10-2023

Գազայում փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։

Իսրայելական ուժերը կիրակի երեկոյան հարվածներ են հասցրել երկու բնակելի շենքի և մզկիթի։
Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր անկլավի նույն հատվածում գտնվող երկու բնակելի շենքերի և մզկիթի ռմբակոծության հետևանքով տասներեք զոհի և տասնյակ վիրավորների մասին։

«Գազայի հյուսիսում Իսրայելի վերջին հարվածից հետո ռմբակոծված շենքերի փլատակների տակ առնվազն 30 դի է հայտնաբերվել, որոնց մեծ մասը պատկանում է կանանց և երեխաներին», - հայտնել է հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ առնվազն 27 մարդ է վիրավորում ստացել։

Նմանատիպ նյութեր