211652_close_icon
views-count1015 դիտում article-date 23:41 19-10-2023

Գազայում փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել․ Պաղեստինի ՆԳՆ

Առնվազն 18 մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող պաղեստինցի փախստականների Ջաբալիա ճամբարի իսրայելական գնդակոծության հետևանքով։

Tert․am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի ներքին գործերի նախարարությանը։

«Ջաբալիյա ճամբարի Անվար Ազիզ մզկիթի մերձակայքում գտնվող մի քանի տան գնդակոծման հետևանքով այս պահին կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ», - հայտնել են ՆԳՆ-ից:

Նմանատիպ նյութեր