Սլավյանսկում հրանոթային գնդակոծման հետևանքով զոհվել է 4 մարդ
Սլավյանսկում հրանոթային գնդակոծման հետևանքով գրանցվել է 4 զոհ, ևս 1֊ը վիրավոր է։ Այս մասին հայտնել է Սլավյանսկում գտնվող ITAR-TASS-ի թղթակիցը։
Ողջ գիշեր քաղաքը գնդակոծվել է հրանոթներից, գնդացիրներից և հրաձգային ինքնաձիգներից։ Մահացածները հավանաբար հրանոթային գնդակոծման զոհ են դարձել, քանի որ նրանց մարմինների վրա հայտնաբերվել են հրանոթային արկերի փոսեր։
Ինչպես ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Սլավյանսկի աշխարհազորայինների ներկայացուցիչը, ներկայումս ճշտվում են տուժածների մասին տվյլաները. նրանց թիվն կարող է ավելանալ։