211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:10 21-10-2023

Սոչի-Թբիլիսի չվերթն իրականացնող ինքնաթիռը խափանվել է, զբոսաշրջիկները մի քանի ժամ մնացել են ինքնաթիռում

Սոչի-Թբիլիսի չվերթի մեկնարկից մեկ շաբաթ անց ռուսական Azimuth ավիաընկերության ինքնաթիռը խափանվել է, գրում է BusinessPressNews-ը:

Վրաստան ժամանող ռուս զբոսաշրջիկները ինքնաթիռի անսարքության պատճառով մի քանի ժամ մնացել են ինքնաթիռում։ Սոչի-Թբիլիսի չվերթն իրականացնող Azimuth ավիաընկերության ինքնաթիռում անսպասելի դեպք է տեղի ունեցել, որը հետաձգել է թռիչքը ինը ժամով։

Ըստ տեղեկության՝ անսարքության պատճառով Azimuth-ին պատկանող Sukhoi Superjet 100 օդանավը չի կարողացել օդ բարձրանալ. 9։55-ի փոխարեն իքնաթիռն օդ է բարձրացել միայն 19։11-ին, իսկ մոտ 20 ուղևորներ հրաժարվել են ինքնաթիռ բարձրանալ 15։30-ին: Ըստ այդմ՝ Թբիլիսիից հետադարձ չվերթը իրականցվել է նախատեսվածից 10,5 ժամ ուշ:

Նմանատիպ նյութեր