211652_close_icon
views-count51536 դիտում article-date 11:02 20-10-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում նշանակվել են ՊԾ գումարտակի, իսկ Վայոց ձորում՝ վաշտի հրամանատարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ հոկտեմբերի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի, Արարատի, Արմավիրի մարզերում գումարտակների, իսկ Վայոց ձորում՝ վաշտի հրամանատարներ են նշանակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․Հովհաննիսյանի հրամանով, Գևորգ Զաքարյանը նշանակվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար, ով մինչ այդ աշխատել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ։ Նա համարվում է Ոստիկանության հնաբնակներից, իր գործի գիտակ, տիրապետում է ծառայության նրբություններին և ինչքան խիստ է ծառայության ու հակաօրինական գործողություններ կատարողների նկատմամբ, այնքան էլ աչքի է ընկնում մարդկային որակներով։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ՊԾ Սյունիքի գումարտակի 2-դ վաշտի հրամանատար է նշանակվել Հմայակ Գալստյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Ազատ Թադևոսյանը։

Ա․Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով, ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտի հրամանատար է նշանակվել Միհրան Սիրեկանյանը։

Ա․Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով, նույն վաշտի հրամանատարի տեղակալ է նշանակվել Կարապետ Հարությունյանը, ով նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար։ Կ․Հարությունյանը նույնպես համարվում է իր գործի գիտակ, միշտ բարձր է գնահատվել նրա աշխատանքային գործունեությունը, ինչի շնորհիվ Արարատի մարզում բազմաթիվ կյանքեր են փրկվել, երբ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, և Կ․Հարությունյանը, չսպասելով շտապօգնության ժամանմանը, անձամբ է առաջին բուժօգնությունը ցուցաբերել և վիրավորներին ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Ա․Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով, Գրիգոր Բաբաջանյանը նշանակվել է ՊԾ Արարատի գումարտակի հրամանատար, իսկ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար է նշանակվել Գարուշ Սարգսյանը։

Ա․Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով Ղարիբ Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեծամորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, նշանակվել է ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար։

Ա․Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի վաշտի հրամանատար է նշանակվել Մանուկ Սարգսյանը։   
 

Նմանատիպ նյութեր