34131 դիտում
11:45 13-01-2019
68-ամյա քաղաքացին իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապաատրաստվում Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Արտաշ Վարոսյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 12-ին, Ա. Վարոսյանը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել և հայտնել, որ 2018թ.-ի նոյեմբերի 28-ին կնոջը՝ 67-ամյա Դիաննա Մարտիրոսյանին, Գյումրիի բժշկական կենտրոնից «բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ» ախտորոշմամբ ուղեգրով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վարոսյանի բողոքի հիման վրա հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ