5809 դիտում
17:54 14-10-2023
Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս․ Նորայրը 12 օր քաջաբար կռվել է Ջրականում․
Մեր Պետրոսյանների ընտանիքի առաջնեկը Նորայրն էր՝ ընտանիքի սպասված արու զավակը։ Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին՝ Կոտայքի մարզի Հացավան գյուղում։
Փոքր հասակում եղել է ակտիվ երեխա։ Շատ էր սիրում պահել տնային կենդանիններ։ Իր սիրելի անկյունը իր ննջասենյակն էր, որտեղ սիրում էր համակարգչով խաղալ։ Դհոլ նվագելն իր տարերքն էր:
Դեռ փոքր հասակից աչքի էր ընկնում իր ազնվությամբ։ Բակի տղաների կողմից ամենասիրվածն էր։ Մինչև 9-րդ դասարան հաճախել է Հացավանի միջնակարգ դպրոց։ Այնուհետև ուսումը շարունակել է Գառնիի ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո՝ որպես իրավաբան, ընդունվել է Ոստիկանական Ակադեմիա։ Նա իր ակադեմիայում համարվեց «ազնվության» խորհրդանիշ։
Ուսումը կիաստ թողնելով՝ ծառայության անցավ Արցախի 9-րդ պաշտպանական շրջանում։ Հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ Նորայրը շատ չէր սիրում խոսել բանակից, սակայն կարոտի մասին միշտ խոսում էր։ Ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր չափից դուրս մաքրությամբ։
Նորայրը պատերազմի օրերին քաջաբար կռվել և ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկա։ 12 օր քաջաբար կռվել է Ջրականում։ Երբ հետնահանջ են տվել՝ Հադրութ, Նորայրը և իր երեք զինակից ընկերները, հոկտեմբերի 9-ին շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Նորայրը վիրավորում է ստացել ոտքերից և ձեռքերից։ Գիտակցելով գերի ընկնելու վտանգը՝ իր մոտ առկա նռնակի օգնությամբ պայթեցրել է իրեն։
Անմահացել է հոկտեմբերի 10-ին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+