35286 դիտում
12:45 14-10-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայության գծով ավագ տեսուչ Արտաշ Ղազարյանը և պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Արտակ Այվազյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրշեջ-փրկարարները ոչ թե կանչով, այլ Բանավան թաղամասում իրենց մասնագիտական աշխատանքը կատարելուց հետո վերադառնալիս են եղել, երբ նկատել են վթարը և արագ օգնության են հասել վթարում հայտնվածներին:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9681 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին