211652_close_icon
views-count973 դիտում article-date 11:02 13-10-2023

Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի. Փաշինյան. Tert.am

Նախ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով: Սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան ավինյանի համար, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին:

Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ այս ընտրությունները արձանագրեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում:

«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տեվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018-ի ժողովրդավարական ոչ բռնի, թավշյա արժեքներին»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր