211652_close_icon
views-count1045 դիտում article-date 20:13 10-10-2023

Լիբանանի տարածքից Իսրայելը ենթարկվել է նոր հրթիռակոծումների

Լիբանանի հարավում գտնվող Ալ-Քլեյլա շրջանից առնվազն 6 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է  «Lenta.ru»-ն։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է, որ իսրայելական կործանիչները պատասխան կրակ են բացել։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի կազմի մեջ մտնող Ալ-Քասամ բրիգադի ստորաբաժանումը հայտնել էր իսրայելական Աշկելոն քաղաքի հրթիռակոծման վերսկսման մասին։

Նմանատիպ նյութեր