211652_close_icon
views-count1693 դիտում article-date 18:24 10-10-2023

Պաշտոններից ազատվել են Աջափնյակ, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը: Նույն որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:

Լևոն Հովհաննիսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։

Լևոն Հովհաննիսյանի մեկ այլ որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը: Նույն որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:

Հիշեցնենք՝ Արամ Ազատյանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին:

Նմանատիպ նյութեր