211652_close_icon

Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանների որոշ թաղամասերի գազամատակարարումը

views-count3030 դիտում article-date 16:47 08-07-2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր