211652_close_icon
views-count41220 դիտում article-date 17:55 09-10-2023

Բջնի գյուղում արդեն ավանդույթի համաձայն տեղի ունեցավ արիշտայի 4-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արիշտայի փառատոնը 4 տարի շարունակ անցկացվում է Բջնի գյուղում: Ավանդական դարձած այս գեղեցիկ փառատոնը դարձել է կոտայքցիների, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների սիրելի տոներից մեկը: Հոկտեմբերի 8-ին՝ գեղատեսիլ Բջնի գյուղում կազմակերպվող ավանդական դարձած Արիշտայի փառատոնին մասակցում էին բազմաթիվ արտադրողներ, մշակութային և կրթական կազմակերպություններ։

Իրենց համով ներդրումն ունեին արցախահայերը. տեղում պատրաստում էին ժինգյալով հաց: Ներկա էր նաև  Սեդրակ Մամուլյանը, ով արիշտայի պատրաստման եղանակներով էր կիսվում հյուրերի հետ։ Հայկական ավանդական երգն ու պարն էր հնչում ամբողջ փառատոնի ընթացքում։

Արիշտայի փառատոնը միտված է պահպանելու և զարգացնելու հայկական մշակույթն ու ավանդույթները, հատկապես այս օրերին կարևոր է, որ մեր ժողովրդի ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը մոռացության չմատնվեն ու փոխանցվեն կրտսեր սերնդին։

Արիշտայի փառատոնի կազմակերպման և իրականացման հեղինակային իրավունքը պատկանում է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությանը:

Փառատոնը ֆինանսավորվել է EPIC ծրագրի և Հովնանյան հիմնադրամի կողմից:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 730+
730+

Նմանատիպ նյութեր