Ավանդույթի համաձայն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունեցել պատանի երկրապահների երդման արարողություն:. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 59 տարեկան:
Նրա ծննդյան օրը տեղի է ունեցել պատանի երկրապահների երդման արարողությունը:
Երկրապահներն ու պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել Գյումրու թիվ 19 դպրոցի դիմաց գտնվող Սպարապետի կիսանդրու առաջ: Այնուհետ ծաղիկներ են դրվել նաեւ Շիրակի պանթեոնում, որտեղ ամփոփված են Արցախյան հերոսամարտում ընկած հերոսները: Գյումրու Վարդանանց հրապարակում էլ տեղի է ունեցել երդման արարողությունը:
Շիրակի մարզում մոտ 400 պատանի է համալրել երկրապահների շարքերը:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի