37166 դիտում
21:17 07-10-2023
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հայրերն այցելեցին «Բռունցք 2020» կազմակերպության կողմից ստեղծված ժամանակավոր կացարան, որտեղ բնակվում են Արցախից բռնի տեղահանվածները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է Արտաշատի սպորտդպրոցը դարձել է մի իսկական կացարան։ Մոտ երկու շաբաթ է Արցախից բռնի տեղահանված 120 հոգու համար այն դարձել է ժամանակավոր բնակատեղի: «Բռունցք 2020» կազմակերպությունն է ամենախոցելի արցախցիներին մի տանիքի տակ հավաքել: Խոստովանում են, գուցե ամենահարմար տարբերակը չէ` սակայն, եթե այն չլիներ, այս մարդիկ կամ մեքենայի մեջ էին մնալու, կամ փողոցում: Հայաստանում ոչ ծանոթ ունեն, ոչ էլ փող ունեն։
120 մահճակալներից այս պահին զբաղված է 114-ը, 6 հոգի բուժում են ստանում հիվանդանոցում: 40 օրականից մինչև 85 տարեկան արցախցիներ են այս կացարանում: Բռունցք 2020-ը կենտրոնացած է առաջնային խնդիրները լուծելու վրա: Բոլորին օրական 3 անգամ տաք սնունդ են տալիս, ապահովում հիգիենայի և այլ անհրաժեշտ իրերով: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին հիմնադրված Բռունցք 2020 կազմակերպությունը ծախսը հոգում է բարեգործների փոխանցած միջոցներով: Բայց 120 հոգու ամենօրյա խնդիրները լուծելը հեշտ չէ, իսկ ֆինանսական միջոցները սուղ են: Դրամահավաք են սկսել:
Հանգանակությունը կարող եք կատարել նշված քարտային ու հաշվի համարներին:
Card 4578 9100 0002 2149
Bank Account
2052822191171001 (AMD)
2052822191171020 (USD)
2052822191171040 (EUR)
2052822191171040 (RUB)
«Բռունցք»-ին աջակցող բարերարներ էլ կան: Նրանց թվում են նաև Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, հորեղբայրը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լգենդ դարձած հերոս Արթուր Ալավերդյանի հայրը։ Կազմակերպությունը նշում է, սա ժամանակավոր լուծում է: Դժվարանում են ասել, թե արցախցիներն ինչքան կմնան այստեղ:
120 արցախցիների ամենօրյա հոգսը հոգալու գործում կազմակերպությաննն օգնում է Արտաշատի համայնքապետարանը: Կան նաև կամավորներ` 40-ից ավելի, որոնց մեծ մասը երիտասարդներ են, ու կարելի է ասել, որ կամավորներն այս օրերին ավելի շատ արցախցիների հետ են իրենց ժամանակն անցկացնում, քան իրենց տանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+