7690 դիտում
14:05 05-10-2023
Ավտովթար Երևանում. «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. վերջինը հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի «Կարմիր խաչ» տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 35-ամյա Սամվել Չ.-ի վարած Toyota Camry մակնիշի և Լոռու մարզի բնակիչ` 45-ամյա Վահրամ Փ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ ՐաֆՖի Հովհաննիսյանը:
Բախման հետևանքով Toyota-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը դարձել է միակողմանի:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9684 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին