30438 դիտում
12:53 03-10-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում, օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում «Գոլդ Ռիչ» կահույքի սրահի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացրել նույն վաշտի պարեկներ Ռոման Չիլինգարյանն ու Էդուարդ Բաղդասարյանը:
Պարզվել է, որ այրվել է 60-ամյա Վարդան Կ.-ին պատկանող «Opel Universal» մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը՝ մասամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)