19807 դիտում
20:56 05-08-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. գազալցակայանի տարածքում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի գազալցակայանի տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահան Գյուլամիրյանն ու Տիգրան Առաքելյանը:
Մինչ հրշեջների ժամանումը, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել է են ավտոմեքենայի վարորդն ու գազալցակայանի աշխատակիցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 54-ամյա Հ. Փոթոյանին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ինդուկցիոն կոճը, պլաստմասե խողովակները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)