211652_close_icon
views-count29460 դիտում article-date 10:28 03-10-2023

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում, Opel-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, կա վիրավոր, ըստ վարորդի՝ պատճառը եղել է վթարային իրավիճակ ստեղծելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝  hոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում  Գեղարքունիքի մարզի բնակիչ` 37-ամյա Արգամ  Մ-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով  Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևվեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր,  Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Սիլվարդ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի տեխնիկայի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Սիմոնյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության՝ Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը պարեկներին ու քննիչին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Կոտայքի մարզի բնակիչ, 19-ամյա Արթուր Ս․-ն, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր