19253 դիտում
14:24 27-09-2023
Սյունիքի մարզում թալանել են մարզային գրադարանի տնօրենի տունը
Shamshyan.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 25-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 19.40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել Կապան քաղաքի բնակիչ, 58-ամյա Լիանա Գ․-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում դեռևս չպարզված եղանակով անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի դուռը բացել են, մտել ներս և գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արարատ Դավթյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում Լիանա Գ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ գողերը ննջասենյակի անկողնու ներքնակի տակից գողացել են գումար և արծաթյա զարդեր։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է պատճառված վնասի չափը։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, Լիանա Գ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը Սյունիքի մարզային գրադարանի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9438 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին