Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնում կայացավ Զոհրապ Թովմասյանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ այժմ համոզված էի, որ Գյումրի՛ն է Հայաստանի մշակույթի և երիտասարդության քաղաքը։
Սակայն Կապան քաղաք ժամանելուն պես, հանդիպելով այստեղի մատաղ և ավագ սերնդի ներկայացուցիչներին, ականատես լինելով, թե ինչպիսի տեղ է գրավում մշակույթը, արվեստը, ինչպես նաև շարժական ու անշարժ հուշարձանները Կապանի բնակչության կյանքում՝ համոզված արձանագրել եմ, որ մշակութային և երիտասարդական քաղաքն այսօր Կապանն է։
Այո՛, այստեղ ակնհայտ է մարզպետի և քաղաքապետի կարևոր դերակատարությունը. առաջին անգամ եմ տեսնում, որ պետական կառավարման այս մակարդակի ղեկավարները այսչափ սիրով ու նվիրվածությամբ ծառայեն իրենց մարզի ու քաղաքի բնակիչներին, և առավել զարմացնող ու ջերմ է տեսնել բնակչության նույնչափ սրտաբաց վերաբերմունքն իրենց առաջնորդների նկատմամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկական կենտրոնի տնօրենի՝ Տիգրան Բալոյանի թույլտվությամբ, կենտրոնի կերպարվեստի բաժնի ղեկավար Զոհրաբ Թովմասյանը օրերս Կապանում էր՝ «Մշակութային Փազլ» ծրագրի շրջանակում։
Նրա այցը կազմակերպվել էր հերոսածին արվեստագետ Արմիդա Գրիգորյանի անմիջական հրավերով։
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում «Գրակապ» ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Թադևոսյանի, ինչպես նաև «Հոգու, մտքի մշակույթ» ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Գյոզալյանի հետ։
Քննարկումներն անցան ջերմ, անկաշկանդ ու խորապես մշակութային մթնոլորտում։ Որոշում ընդունվեց Կապանի արվեստասեր հանրության համար կազմակերպել բաց հանդիպում՝ նկարչի, մտավորականների և հասարակության միջև։
Նկարիչը ներկայացրեց իր ստեղծագործական տեսլականը, խոսեց այն գաղափարների մասին, որոնք պետք է առաջնորդեն արվեստագետին, ներկայացրեց, թե ինչ հարցեր պետք է բարձրացնի յուրաքանչյուր ստեղծագործություն։
Նա մեծ սիրով և հարգանքով պատասխանեց յուրաքանչյուր հարցի՝ շեշտելով արվեստի հասարակական և հոգևոր դերակատարումը։
Նկարիչ Զոհրաբ Թովմասյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց
Կապան քաղաքի Մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանին և նրա աշխատակազմին՝ ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար, ինչպես նաև արվեստի բաժնի ղեկավար Ելենա Լալազարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման բարձր մակարդակի համար։
Նվիրաբերված գրքերը իրենց բովանդակությամբ նոր մտահաղացումներ կծնեն նկարչի գալիք ստեղծագործություններում։
Նշենք, որ Զոհրաբ Թովմասյանը հանդիսանում է՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԴՄՄ կենտրոնի աշխատակից,
«Մաեստրո» մշակութային ՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ Վարդենիս քաղաքում,
«Հոգու, մտքի մշակույթ» ստեղծագործական ՀԿ-ի կերպարվեստի բաժնի ղեկավար։
Տիգրան Բալոյանի (ԳԴՄՄ կենտրոնի տնօրեն) և գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի համաձայնությամբ, Կապանի Մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանին, նրա աշխատակազմին, ինչպես նաև «Գրակապ» հասարակական կազմակերպությանը հանձնվեցին շնորհակալագրեր։
Նաիրա Գյոզալյանը, որպես «Հոգու, մտքի մշակույթ» ՀԿ-ի նախագահ՝ կերպարվեստի բաժնի ղեկավարին հանձնեց պատվոգիր, կազմակերպության գործունեության արդյունավետ լուսաբանման և իրեն վերապահված ոլորտում կատարած բարձրակարգ աշխատանքի համար։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմիջական մասնակցություն և աջակցություն ցուցաբերեցին այս միջոցառման ու ցուցահանդես-քննարկման կազմակերպման գործում։