42822 դիտում
20:38 26-09-2023
Կրակոցներ Երևանում. բնակելի շենքի պատուհանի ապակու վրա հայտնաբերվել է կրակոցի հետք. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է Բաշինջաղյան 183 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին, որի վրա առկա է կրակոցի հետք:
Քաղաքացիները ոստիկաններին հայտնել են, որ իրենք լսել են կրակոցի 5 ձայն, սակայն չեն լսել թե ով կամ որ ուղղությամբ են կրակոցներ արձակվել:
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, ում տան պատուհանի ապակին և առառստաղը կրակոցի հետևանքով վնասվել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+