44702 դիտում
20:10 21-06-2020
Արտակարգ դեպք Երևանում․ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան հյուրասենյակի պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է նշված շենքի բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով, քանի որ միայն կրակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։
Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+