5659 դիտում
21:36 21-09-2023
Շղթայական ավտովթար Երևանում. Հաղթանակ կամրջի վրա բախվել են 2 Toyota, 2 Opel և Hyundai-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ՝ սեպտեմբերի 19-ին Երևանում՝ «Հաղթանակ» կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Ք.-ի վարած Toyota մակնիշի, Երևանի բնակիչներ 55-ամյա Վալերի Վ.-ի վարած Opel մակնիշի, 44-ամյա Հարություն Ս.-ի վարած Hyundai մակնիշի, 44-ամյա Ստեփան Չ.-ի վարած Opel մակնիշի և 36-ամյա Վահան Ք.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Ք.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 59-ամյա Ազնիվ Ք.-ն և Hyundai-ի վարորդ Ստեփան Չ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել 3-ի գազի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+