30106 դիտում
23:06 18-09-2023
Արտակարգ դեպք Երևանում. Honda-ն վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 13-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սետեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արագածի 94 տան հարևանությամբ Երևանի բնակիչ 62-ամյա Մարինե Պ.-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 13-ամյա Գևորգ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամաել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ասատրյանն ու Սամվել Պողոսյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+