211652_close_icon
views-count38243 դիտում article-date 17:47 17-09-2023

Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայաստանյան հայտնի գործարարներից մեկի մոտ ազգականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի և 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն է կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության  փորձաքննության, եղել են սթափ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն հաշվառված է Հայաստանում հայտնի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդ Ա. Հովակիմյանը «Դերժավա Արկադի» մականվամբ Ստանիսլավ Հովակիմյանի մոտ ազգականն է: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր