Արտակարգ դեպք՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին. ժայռաբեկորները պոկվել և լցվել էին ճանապարհով մեկ, որը միակողմանի փակվել էր. օպերատիվ են գործել Աշտարակի փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել վարորդների կողմից, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի արդյունքում էլ միակողմանի ճանապարհը փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով կոմունալ բաժնի աշխատակիցները նույնպես ժամանել են ու տեղում արդեն փրկարարները, Աշտարակի քաղաքապետարանի ծառայողներն ու հետո նրանց միացած ճանապարհն սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել են ճանապարհից, ինչից հետո ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները թույլատրել են ավտոմեքենաների տեղաշարժը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժայռաբեկորների թափման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։