211652_close_icon
views-count175663 դիտում article-date 22:40 02-06-2021

Երևանում «Լֆիկ Սամոյի» ազգականը Bentley-ով բախվել է Lexus-ին ու Opel-ին, Opel-ն էլ՝ Nissan-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Bentley մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան–Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել է Lexus  և Opel մակնիշի ավտոմեքենաներին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախումից հետո Opel-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan մակնիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Bentley-ի վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝  գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է՝ Մալաթիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը:

Bentley-ն էլ հաշվառված է  նրա անվամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր