211652_close_icon
views-count1219 դիտում article-date 18:04 11-09-2023

Հավանաբար, պարոն Փաշինյանի հետ կխոսեմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
 
«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ  հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի այլ ճար չունենք: Բայց իհարկե Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»։
 
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմային անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։ 
 
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Նմանատիպ նյութեր