Նիկոսիայում շարունակվում է տղամարդկանց Եվրոպայի Մ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։
Երեկ Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ։ Մեր թիմը 63:53 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյին:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 2-րդ տուրի շրջանակներում 54-72 հաշվով պարտվել էր Կոսովոյի հավաքականին: