211652_close_icon
views-count5998 դիտում article-date 19:05 02-08-2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում

Այսօր, ժամը 20:00-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես կգա աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի հավաքականին: Այս իրավունքը մեր հավաքականը նվաճել է անցած տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Ու թեև մեր խմբում հզոր թիմեր են՝ Բոսնիա և Հերցեգովինա, Շվեդիա, Սլովակիա, սակայն մեր հավաքականն էլ համալրված է բավականին ուժեղ և փորձառու բասկետբոլիստներով, որոնց մարզում է Եվրոպայի 20 լավագույն մարզիչներից մեկը՝ Նիկշա Բավցևիչը, մասնագետ, որի ղեկավարած հավաքականներն ու ակումբային թիմերը մշտապես լուրջ ձեռքբերումներ են արձանագրել: Մեր ազգային հավաքականը տրամադրված է ճակատամարտ տալ հեղինակավոր մրցակիցներին, որի համար շատ մեծ է նաև հանդիսատեսի ջերմ աջակցությունը մեր տղաներին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մուտքը «Միկա» մարզադահլիճ ազատ է:

Նմանատիպ նյութեր