211652_close_icon
views-count34100 դիտում article-date 17:33 10-09-2023

Արտակարգ դեպք Երևանում․ 30-ից ավելի ինքնասպանության փորձ կատարած տղամարդը «Հաղթանակ» կամրջից սպառնում էր ցած նետվել, եթե Լաչինի միջանցքը չբացվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀԱԲ օպերատիվ խումբն ու ՓԾ հոգեբանը։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանը նրան համոզում էին, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին ու ասում էին, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, ամենից ճիշտ տարբերակը վտանգավոր եզրագծից դուրս գա և միասին լուծեն իր խնդիրը, սակայն տղամարդը ասում էր, որ, եթե բոլոր հարցերը Հայաստանում լուծվում է, բացի Լաչինի միջանցքը բացելու խնդիրը, ապա եթե Լաչինի միջանցքը չբացվի, ինքը ցած է նետվում։

Ի վերջո, հաջողվեց այդ քաղաքացուն համոզել և նա վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։

Այս անգամ նրան մի կերպ են ճանաչել, քանի որ եղել է գլխարկով և սափրված։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր