76127 դիտում
18:59 16-01-2021
Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը և ԱԻՆ հոգեբանության աջակցության բաժնի հոգեբանը:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տևական ժամանակ ԱԻՆ-ի հոգեբանը և ոստիկանության ծառայողները համոզել են այդ քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին:
Փրկարար-հոգեբանին և ոստիկանության ծառայողներին հաջողվել է համոզել և նրան դուրս են բերել անվտանգ վայր, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փաստի առթիվ նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին մի քանի անգամ նմանատիպ փորձ արած Վաղինակ Ա.-ն է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)