211652_close_icon
views-count1603 դիտում article-date 19:56 08-09-2023

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությանը

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նշենք, որ Ալբերտ Ազարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):
 
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր