211652_close_icon
views-count1234 դիտում article-date 12:34 06-09-2023

Հավերժ փառք Ձեզ, սիրելի լեգենդ. Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ․

«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը:

Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»:

Մարդ-լեգենդ, ով ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար։

Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր, ում նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի է:

Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ:
Հավերժ փառք Ձեզ, սիրելի լեգենդ»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր