211652_close_icon
views-count1138 դիտում article-date 23:24 07-09-2023

Դեսպան Սամվել Մկրտչյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Լեհաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սեպտեմբերի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելի հետ: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին։

Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ Վ․Գերվելը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր