2043 դիտում
23:13 22-02-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։
Առանձնակի ուշադրության արժանացան երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և, այդ առումով, անդրադարձ կատարվեց Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։
Երկուստեք արժևորվեցին Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվեցին հետագա քայլերն ու անելիքները։
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
19:32 26-03-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու հետ
Այս բաժնից
478 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
433 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան