23557 դիտում
10:56 03-09-2023
Արտակարգ դեպք Երևանում․ բնակարանում էլեկտրական մոտոցիկլետը լիցքավորելիս տեղի է ունեցել պայթյուն․ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝ Ա․ Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և նկատվում է ծուխ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ, 8-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբն ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, նշված շենքի բնակիչ Արարատ Նիկողոսյանին պատկանող թիվ 39 բնակարանի լոգասենյակում լիցքավորման դրված էլեկտրական մոտոցիկլետը պայթել է, ինչի հետևանքով փլուզվել է պատշգամբի արտաքին պատը, կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, ամբողջությամբ վնասվել է բնակարանի գույքը և ջերմահարվել է լոգասենյակի պատը։ Հրդեհ չի բռնկվել։
Պայթյունի հետևանքով դեպքի վայրից Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափփոխվել 34-ամյա տղամարդը։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր։
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել է շենքի բակում կայանված Սոնա Ա․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+