Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոք է հայտնել՝ Արցախ մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիային բողոքի նոտա է հայտնել՝ Արցախ մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ֆրանսիական մի շարք քաղաքների քաղաքապետերի, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ «Լաչինի» անցակետ «մարդասիրական բեռի» անվան տակ տրանսպորտային միջոցներ ուղարկելու կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Փարիզն ու Ֆրանսիայի շրջանները մարդասիրական օգնության շարասյուն են ուղարկել շրջափակված Արցախին։