1162 դիտում
10:40 31-08-2023
Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է
Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է։
Լրագրողների հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիին հարց ուղղվեց, թե արդյոք ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նշված անձանց:
Այդ մասին կարող ենք խոսել ավելի ուշ, բայց հարցը, բնականաբար, ուշադրության կենտրոնում է, նշեց նա։
Հիշեցնենք, որ արցախցի երեք ուսանողներ առեւանգվել էին Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից։ Ուսանողները տեղափոխվել են Բաքու, որտեղ նրանց դատում են ադրբեջանական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով եւ 10-օրյա կալանքի ու հետագայում Ադրբեջանի տարածքից արտաքսման են դատապարտել:

Նմանատիպ նյութեր
1170 դիտում
17:00 10-05-2015
Հնդկաստանում զինյալների կողմից առեւանգված բնակիչներն ազատ են արձակվել
2666 դիտում
19:08 11-07-2016
Ուշադրության կենտրոնում ենք պահում Լևոն Հայրապետյանի հարցը. ՄԻՊ խոսնակ