Հնդկաստանում զինյալների կողմից առեւանգված բնակիչներն ազատ են արձակվել
Հնդկաստանի կենտրոնական նահանգներից մեկում երեկ մաոիստ-զինյալների կողմից գերի վերցված բնակիչներն ազատ են արձակվել:
Զինյալները նպատակ ունեին խոչընդոտելու Սուկմա քաղաքում կառուցվող կամրջի աշխատանքներին, այդ պատճառով էլ 250 խաղաղ բնակիչների էին առեւանգել: Բոլորին անվնաս բաց են թողել, բացի մեկից, ով կամրջի շինարարական աշխատանքների կազմակերպիչն է: Նա սպանվել է:
Մաոիստների խոսքով՝ կամրջի միջոցով իրավապահների գործը կհեշտանա. նրանք կկարողանան հասնել զինյալների թաքստոցներին: Մաոիստները թաքնվում են ջունգլիներում եւ պարբերաբար հարձակվում մոտակա գյուղերի, չինովնիկների եւ իրավապահների վրա: