211652_close_icon
views-count2278 դիտում article-date 21:08 02-10-2023

«Նրանց կյանքին վտանգ է սպառնում, նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի». Արտակ Զեյնալյանը՝ Ադրբեջանի կողմից առեւանգված հայերի մասին․ aravot.am

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել, մի քանի գանգատներ են քննվում ընդդեմ Ադրբեջանի, միջազգային քրեական դատարան ներկայացված է գանգատ, որի շրջանակներում քննության առարկա է դառնալու ձերբակալված անձանց իրավունքների հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության համար եւ ի՞նչ հավելյալ ջանքեր պետք է ներդրվեն՝արդյունքի հասնելու համար՝ այսպես պատասխանեց Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

ՀՀ կառավարությանը քննադատում են, որ հապաղում է, համարժեք քայլեր չի ձեռնարկում, կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման գործողություններից, երբ արդեն ձերբակալություններ, առեւանգումներ են եղել, ցուցակներ են մշակել, թե ում ինչ պատժի պետք է արժանացնեն: Այս առնչությամբ Արտակ Զեյնալյանն ասաց. «Ձերբակալվածները այդ ցուցակի բոլոր անձինք չեն եւ կոչերը, հորդորները, քաղաքական հանձնարարականները, դիվանագիտական լեքսիկոնը, որն օգտագործվում է ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաեւ աշխարհի շատ երկրների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, ընդունված են եւ կանխարգելիչ նշանակություն ունեն: Բավարա՞ր են արդյոք դրանք, թե՞ ոչ՝ պետք է ասեմ, որ միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները կատարյալ չեն, դրանք կոչված են աշխարհակարգի պաշտպանմանը: Աշխարհակարգը սահմանված է, բայց դրանց պաշտպանման գործուն մեխանիզմները կատարյալ չեն: Ուրեմն պետք է կատարելագործել, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավական այս աշխարհակարգի այլընտրանքից՝ ռազմական ճանապարհով, ուժի գործադրման կամ ուժի գործադրման սպառնալիքի ճանապարհով հարցերի  լուծումից»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ Դավիթ Բաբայանը, որը ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի եւ այլ ձերբակալվածների, ինքնակամ հանձնվել է, ունի նույն կարգավիճակը, ինչ մյուսները. «Բոլորն էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ձերբակալվածներ են»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր