211652_close_icon
views-count7116 դիտում article-date 14:54 05-08-2014

Առեւանգված աղջիկը դատարանին խնդրել է չդատել իրեն փախցրած երիտասարդին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 26-ամյա Տիգրան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ընկերոջ՝ Գագիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնության են եկել իր ընկերուհուն՝ Շ/Մ Լուսակերտ գյուղի բնակչուհի Օֆելյա Հարությունյանին բռնության գործադրմամբ նրա կամքին հակառակ բացահայտ առեվանգել: Սակայն հայտնաբերվել էին իրավապահների կողմից: Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից SHAMSHYAN.com-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճիռ կայանցնելուց առաջ հաշվի է առել այն հանգամանքը, որ Տիգրան Ավետիսյանը ամուսնացել է գործով տուժող՝ Օֆելյա Հարությունյանի հետ, նրանց ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ-ում, նրանք ընտանիք են կազմել եւ համատեղ են ապրում, որի պայմաններում էլ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Տիգրան Ավետիսյանի եվ Գագիկ Ալեքսանյանի ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձեվով պատիժը կրելու եվ նշված պայմաններում էլ հնարավոր է գտնում ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ նրանց նկատմամբ նշանակված ազատազրկման ձեվով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան: Օֆելյա Հարությունյանը եւս խնդրել է ամուսնու նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Քննելով գործը՝ դատարանը վճռել է Տիգրան Սպարտակի Ավետիսյանին եւ Գագիկ Վահանի Ալեքսանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման`4/չորս/ տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քր. օր-ի 70 հոդվածը եւ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել ու սահմանել փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր