63218 դիտում
12:14 30-08-2023
Կրակոցներ Երևանում․ ոստիկաններն իրականացրել են փայլուն օպերացիա․ հայտնաբերել ու վնասազերծել են զենքի առուվաճառք կատարողներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։
Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս լինում են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն տեղում պարզվում է, որ զենքի առուվաճառքի հետ կապված՝ զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ․-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մեջ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս․-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Սուրեն Մ․-ն և Հայկ Ս․-ն Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2228 դիտում
23:21 10-10-2019
Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք էր իրականացրել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ