211652_close_icon
views-count19081 դիտում article-date 18:34 27-08-2023

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վեդիի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում կանխվեց կրակի տարածումը մի քանի հեկտար տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները դեպքի վայրից վերադառնալիս նկատում են, որ Նոր ուղի գյուղում խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները օպերատիվորեն նախ կանխում են կրակի տարածումը, ապա մեկուսացնում և մարում այն:

Եթե հրշեջները օպերատիվ չգործեին, կրակը տարածվելու էր և ընդգրկեր մի քանի հեկտար տարածք:

Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր